Բրիտանացի փորձագետների կողմից հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն` Մեծ Բրիտանիայում ապրող աղջիկները համարվում են Եվրոպայի ամենագեր աղջիկները:
Տարիքային կտրվածքով, օրինակ 20 տարեկան աղջիկների շրջանում բիտանուհիները եվրոպացի մյուս աղջիկների համեմատ ավելի գեր են: Երիտասարդ տղաները ավելի քիչ են տառապում այս խնդրով: Տղաների գիրության աստիճանը Բրիտանիան ցանկում զբաղեցնում է 10-րդ տեղը:
Ռիսկային այս խմբում գտնվում են նաև երեխաները: Մոտավորապես 26% տղաներ և 29% աղջիկներ ունեն ավելորդ քաշ հավաքելու և ճարպակալման խնդիր:
