«Ժողովուրդ». Գազաֆիկացման աշխատանքները կատարվել են երկու տարի առաջ, բայց գյուղի բնակիչները դեռ գազ չունեն


08:01 , 26 նոյեմբեր, 2014

«Հայաստանի Արագածոտնի մարզի թվով 12 համայնքներում դեռևս երկու տարի առաջ իրականացվել են գազաֆիկացման աշխատանքներ, սակայն գյուղերի բնակիչները մինչ օրս դեռևս գազ չունեն: Տեղեկացնենք, որ գազաֆիկացման աշխատանքներն իրականացվել են 2012 թվականից՝ նախընտրական շրջանում, միջազգային վարկային միջոցների հաշվին: Իսկ թե ինչքան գումար է ծախսվել, չի հրապարակվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ընդհանուր շուրջ մեկ միլիարդ դրամ է ծախսվել գազամատակարարման համար:

Սակայն աշխատանքներն այն աստիճան անփույթ, իսկ թղթաբանությունն էլ այնքան խառն է իրականացվել, որ 2 տարի շարունակ պետական մարմինները չեն կարողանում «Գազպրոմ-Արմենիայի» հետ համաձայնության գալ և միացնել գյուղերի բնակչության գազամատակարարումը: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի Կառավարությունը այս խնդրով զբաղվել է մոտ մեկ տարի, բայց այսօր-վաղից այն կողմ խնդիրն առաջ չի գնացել: Այժմ հերթը վարչապետ Հովիկ Աբրահամյանինն է»,–գրում է թերթը։