05:27 , 26 նոյեմբեր, 20141in.am–ը գրում է.

Սիրիայի Ռաքա քաղաքի վրա ռազմաօդային ուժերի մի շարք ավիահարվածների հետևանքով 63 քաղաքացիական անձինք են զոհվել: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն` վկայակոչելով Մարդու իրավունքներին հետևող Սիրիայի մոնիթորինգի կենտրոնին:
Նշենք, որ Ռաքան ԴԱԻՇ (Իրաքի և Շամի Իսլամական Պետություն) խմբավորման գրոհայիններն իրենց մայրաքաղաք են հռչակել: