Պուտինի վագրը սատկացրել է չինական այծերին


04:29 , 26 նոյեմբեր, 2014

Tert.am–ը գրում է.

The Independent-ը հայտնում է, որ «Վլադիմիր Պուտինի վագրին» կարող են մեղադրել չինական այծերին սատկացնելու համար, և դա՝ ռուս-չինական նոր հարաբերությունների ֆոնին:

Խոսքը երեք  բացառիկ սիբիրյան վագրերից մեկի մասին է, որին Ռուսաստանի նախագահը մայիսին բաց էր թողել բնության գրկում: Նրանցից երկուսը՝ Ուստինն ու Կուզյան, անցել էին Չինաստան: Ի սկզբանե նրանք հարուցել էին սահմանային բնակավայրերի բնակիչների սարսափը, սակայն առայժմ միայն այծեր են տուժել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ