Երեխաների առևտրի մասշտաբներն աճում են. ՄԱԿ


00:49 , 26 նոյեմբեր, 2014

Replik.am-ը գրում է.

Թմրանյութերի և հանցավորության հարցերով ՄԱԿ-ի վարչության հրապարակած զեկույցի համաձայն,  աշխարհում մարդկանց առևտրի յուրաքանչյուր երրորդ զոհը երեխա է: Նշենք, որ այստեղ ընդգրկված է 2010-2012 թվականները:

Նկատենք, որ 2007-2010թթ. համեմատ՝ ցուցանիշն աճել է 5 տոկոսով: Ինչպես նշում է ՄԱԿ-ի գերատեսչությունը, այդ պլանում առավել խնդրահարույց են մնում Աֆրիկայի երկրներն ու մերձավորարևելյան տարածաշրջանը:

Վարչության ղեկավար Յուրի Ֆեդոտովը տվյալներ ունի 152 երկրներից մարդկանց առևտրի զոհերի մասին, որոնք աշխարհի 124 պետություններում ստիպված են եղել զբաղվել մարմնավաճառությամբ ու ֆիզիկական ծանր աշխատանքով: