22:49 , 25 նոյեմբեր, 2014
Նոյեմբերի 20-ից սկսած արդեն մի քանի օր է՝ Լոնդոնի փողոցները «եռում են»: Հազարավոր ուսանողներ դուրս են եկել փողոց՝ պայքարելու ուսման վարձերի բարձրացման դեմ: Ուսանողական ընդվզումներին մասնակցում են շուրջ 40 քաղաքների ուսանողներ, որոնք կտրուկ դիրքորոշում ունեն կրթության վարձի բարձրացման առումով: Շատ ուսանողներ նշում են, որ կրթության ոլորտում ծախսերի կրճատումը երկրում իրականացվող Կոշտտնտեսական քաղաքականության հետևանք է, որը պետք է կանգնեցվի, որպեսզի հնարավոր լինի խուսափել կրթական կյանքում, մասնավորապես՝ ուսանողության հետ կապված խորը ճգնաժամից: