Կրետեի ափերի մոտ փորձում են փրկել 700 անօրինական ներգաղթյալների


19:46 , 25 նոյեմբեր, 2014

xw_10312111in.am-ը գրում է․

Էգեյան ծովում՝ Կրետե կղզուց 30 մղոն հարավ-արևելք, 75-մետրանոց նավ է խորտակվել, որում, նախնական տվյալներով, կան 600-700 անօրինական ներգաղթյալներ: TASS-ը, հղում անելով տեղական հեռուստաալիքներին, հայտնում է, որ նավը կառավարումը կորցրել է մեխանիկական անսարքության պատճառով: Հունաստանի նավահանգստային ծառայությունները հայտնել են, որ Կիրիբատի պետության դրոշով նավը դուրս էր եկել Աֆրիկայից և ուղևորվում էր դեպի Իտալիա:

Փրկարարական աշխատանքներին ներգրավված են հունական նավահանգստային ծառայությունների նավակներ և ռազմածովային ուժերի նավ, սակայն աշխատանքը դժվարացնում է ուժեղ փոթորիկը, որը թույլ չի տալիս վթարային նավը հասցնել նավահանգիստ: