20:36 , 25 նոյեմբեր, 2014
Life.panorama.am-ը գրում է․
Կան տարածված միֆեր ճամփորդությունների մասին, որոնք լսել ենք ընկերներից, ընտանիքի անդամներից և ընդունել դրանք, որպես ոսկե կանոն: Սակայն, դրանց մեծ մասը վաղուց արդեն դադարել են իրականություն լինել:
Ահա մի քանի տարածված միֆեր ճամփորդությունների մասին.
1. Dutyfree խանութներն էժան են: Շատերը համոզված են, որ օդանավակայանների Dutyfree խանութներում ալկոհոլն ու օծանելիքները կարելի է գնել մատչելի գներով: Սակայն, պետք չէ մոռանալ, որ յուրաքանչյուր երկրում այդ գները կապված են շուկայական գների հետ, և Մոսկվայի Dutyfree-ում, օրինակ, դրանք զգալիորեն բարձր են այլ երկրներից:
2. Երեխաների հետ պետք է առաջինը նստել օդանավ: Շատ ավիաընկերություններ երեխաների հետ ճամփորդող հաճախորդներին առաջակում են հատուկ ծառայություն՝ օդանավ առաջինը նստելու համար: Բայց միշտ չէ, որ դա հարմար է, քանի որ այդ դեպքում Ձեր երեխան ստիպված կլինի ավելի երկար նստել սահմանափակ տարածությունում՝ օդանավակայանում ազատ վազվզելու փոխարեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ