ԱԺ փոխխոսնակն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին


18:22 , 25 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին: 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ և հույն ժողովուրդների դարերի պատմություն ունեցող բարեկամությունը՝ կարեւորելով Հունաստանի հավասարակշռված պաշտոնական դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Զրուցակիցները երկու երկրների և ժողովուրդների հարաբերություններում կարևորել են միջխորհրդարանական կապերի սերտացումն ու զարգացումը՝ առանձնահատուկ նշանակություն տալով պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ