Մարդու օրգանիզմը կախված է բնության ու եղանակային փոփոխություններից: Հետազոտողները պարզել են, որ ձմռան ցուրտ եղանակը նվազեցնում է հատկապես կանանց սեռական ցանկությունը: Կանայք այս սեզոնին ֆիզիկական ընդարմացման մեջ են ընկնում և ներփակվում: Ցուրտ եղանակին կանայք կարիք են զգում երկարացնելու քնի տևողությունը առնվազն երկու ժամով:
Պետք է հաշվի առնել նաև, որ ձմեռն ընտանիքի պլանավորման համար լավագույն սեզոնը չէ: Ցուրտ եղանակին բեղմնավորման հավանականությունը նվազում է: Որքան հյուսիս է ընկած մարդու բնակության վայրը, այնքան խոցելի է վերարտադրողական գործառույթը՝ պայմանավորված եղանակային փոփոխությամբ: