Խոցված ուղղաթիռից դուրս բերված հատուկ սարքերը, որոնք գրանցել են թռիչքի ողջ ընթացքը, կցուցադրվեն ԵԱՀԿ դիտորդներին. Արծրուն Հովհաննսիյան (Տեսանյութ)


17:50 , 25 նոյեմբեր, 2014

Խոցված ուղղաթիռից դուրս բերված հատուկ սարքերը, որոնք գրանցել են թռիչքի ողջ ընթացքը, կցուցադրվեն ԵԱՀԿ դիտորդներին. Արծրուն Հովհաննսիյան (Տեսանյութ)168.am-ը գրում է․

Այսօր Եռաբլուրում տեղի ունեցավ ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռի օդաչուների թաղման արարողությունը: ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց վերջին շրջանում հաճախ հնչող այն հարցին, թե ինչո՞ւ էին օդաչուները սահմանին այդքան մոտ անցկացնում զորավարժություններ, և հետաքննությունից հետո, որն արվում է դեպքի առթիվ, մեղավորների նկատմամաբ ի՞նչ պատիժ է սահմանվելու:

Ա. Հովհաննիսյանը նշեց, որ եթե մի զորավարժարանում 20 տարի շարունակ այդ խնդիրը կատարվել է, որևէ մեղավոր գտնել տվյալ դեպքում, շատ դժվար է. «Դա նույն բանն է, որ Ադրբեջանը վաղը խրամատը ծակող մի հատ նոր զենք գնի, որը կարողանա ամբողջ հողաթումբը խոցի, ու, Աստված չանի, մեկը զոհվի, ասեք՝ բա մեղավոր գտեք:

20 տարվա ընթացքում հակամարտող կողմերը իրենց մարտավարությունները կատարելագործում են: Այսինքն՝ եթե անցյալ տարի հակառակորդը դա չէր անում, և այս տարի հանդգնել է ու արել է, դրա համար ահստեղ մարդ պատժե՞լ, կներեք, բայց դա կոռեկտ չէ»:

Ա. Հովհաննիսյանը նկատեց, որ բանակը ցանկացած դժբախտ պատահարի և անհաջողության դեպքում քննում և հետևություններ կատարում է, բայց այդ հետևությունները մասնագիտական են. «Այսինքն՝ դրանց հիման վրա մենք կարող են նոր մարտավարություններ մշակենք, զենքեր գնենք, հազար ու մի կառավարման համակարգ փոխենք, բայց դա չի ենթադրում պարտադիր ինչ-որ մարդկանց պատժել»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ