Ջեյմս Ուորլիք. Ես կարդացել եմ խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերի տարհանման հատուկ գործողության մասին


17:26 , 25 նոյեմբեր, 2014

Ջեյմս Ուորլիք. Ես կարդացել եմ խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերի տարհանման հատուկ գործողության մասինPanorama.am-ը գրում է․

«Ես կարդացել եմ հաղորդագրություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում զորքերի շփման գծում խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերի տարհանման համար հատուկ գործողություն է իրականացվել: Մենք կոչ ենք անում կողմերին սևեռել ուշադրությունը խաղաղ և վերջնական լուծման վրա»,- այս մասին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Նոյեմբերի 12-ին արձանագրված միջադեպը ողբերգություն է, որի կրկնությունից մենք պետք է ապագայում խուսափենք: Մենք կոչ ենք անում կողմերին լինել զուսպ, բևեռել ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման վրա: Հակամարտության սրումն ու լարվածության աճը կհարվածեն խաղաղ բանակցություններին, կբարդացնեն հումանիտար խնդիրների լուծումը, որոնք ծագել են հակամարտության հետևանքով»,- նշել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ