17:19 , 25 նոյեմբեր, 2014
Հաճա՞խ եք հիվանդանում: Սննդի օրաբաժնում օգտագործեք հատիկավորներ: Եթե օրգանիզմին ինչ-որ բան չի բավականացնում, ի հայտ են գալիս ախտանիշներ …
Արագ հոգնածության ախտանիշ.
Չի բավականացնում B3, E վիտամինները, մանգանը, կալիումը:
Սննդի օրաբաժնում օգտագործել. ընկույզ, կանաչեղեն, բազուկ, կանաչ ոլոռ, ցիտրուսներ, բանան և արևածաղկի սերմեր:
Անքնության, գրգռվածության ախտանիշ.
Չի բավականացնում B խմբի վիտամինները, կալիումը և կալցիումը:
Սննդի օրաբաժնում օգտագործել. հազար, ցիտրուսներ և բանան, հատիկավորներ, չամիչ, տավարի լյարդ և երիկամներ, թարմ ձուկ, բրինձ:
Հաճախակի քթից արյունահոսության, գլխապտույտի ախտանիշ.
Չի բավականացնում C, K և P վիտամինները:
Սննդի օրաբաժնում օգտագործել. լոլիկ, կաղամբ, կանաչ տաքդեղ, սև հաղարջ, ցիտրուսներ, յոգուրտ, պատիճի մեջ ձկան յուղ կամ Օմեգա-3:
Փչացած ատամների ախտանիշ.
Չի բավականացնում վիտամին D-ն:
Սննդի օրաբաժնում օգտագործել. վերոնշյալ ձկան յուղը, լյարդ, կարագ և կաթնամթերք, ձվի դեղնուց, պանիր, սոյա, ընկուզեղեն, արևածաղկի սերմեր:
Հաճախակի մրսածության և ռեսպիրատոր հիվանդությունների ախտանիշ.
Չի բավականացնում A և B5 վիտամինները: Սննդի օրաբաժնում օգտագործել. գազար, դդում և դեղնա-նարնջագույն բանջարեղեն, սև հաղարջ, ձվի դեղնուց, ձուկ, թթվասեր, կարագ, հատիկավորներ և սեխ: