Գարշելի ծերուկն իր 19-ամյա սիրուհուն ծծմբաթթվով է պատժել իրեն լքելու համար


16:51 , 25 նոյեմբեր, 2014

Վիքի Հորսմենը, ով ներկայումս 19 տարեկան է, կարճ ժամանակամիջոցում կորցրեց միանգամից երեք հարազատներին՝ մորը, հորը և տատիկին։ Դրանից որոշ ժամանակ անց՝ 2010 թ.-ին, նա հանդիպեց Մուհամմեդ Ռաֆիքին։ Այս թոշակառու տղամարդը 4 անգամ մեծ էր Վիքիից, սակայն դա չխանգարեց նրանց սիրային հարաբերությունների մեջ մտնել։ Դեռահաս Վիքին անգամ կրոնափոխ եղավ հանուն այս գարշելի ծերունու և իսլամ ընունեց։ Անցյալ տարվա նոյեմբերին նա սկսեց գլխաշոր կրել ու փոխեց անունը՝ ներկայանալով Ալինա Ռաֆիք անունով։


Դրանից մեկ ամիս անց Վիքին գիտակցեց, որ իր սիրեցյալը շատ խիստ է դարձել ու ձգտում է ամեն հարցում վերահսկել իրեն։ Այդ իսկ պատճառով Վիքին մեկ ամիս անց վերջ դրեց իր և ծերունու սիրային կապին ու հրաժարվեց թե՛ նոր անունից, թե՛ նոր կրոնից՝ վերադառնալով իր բնականոն կյանքին։ Այնուամենայնիվ, Մուհամմեդը համոզեց Վիքիին պարզապես ընկերներ մնալ։ Վիքիի մտքով էլ չէր անցնում, որ այդ «ընկերությունը» ողբերգական ավարտ է ունենալու իր համար։


Ապրիլի 25-ին Մուհամմեդը և Վիքին իրենց ընդհանուր ընկերներից մեկի տանն էին հյուրընկալվել։ Հանկարծ հնչեց դռան զանգը։ Ռաֆիքը գնաց դուռը բացելու, ապա կանչեց Վիքիին՝ ասելով, որ ինչ-որ տղամարդ նրան է հարցնում։ Երբ Վիքին մոտեցավ դռանը, դռան մոտ կանգնած մարդը նրա դեմքին ու վզին ծծմաբական թթու լցրեց։ Ինչպես հետագայում պարզվեց, այս հարձակումը կազմակերպել էր Ռաֆիքը Շենոն Հիփսի և Սթիվեն Հոլմսի հետ միասին։ Վերջինս էլ շշով լցրել էր ծծմբաթթուն երիտասարդ աղջկա վրա, սակայն նախքան այդ աղջիկը փորձել էր շեղել նրա ձեռքի ուղղությունը, ծծմբաթթուն ցայտել էր նաև իր կողքին կանգնած Ռաֆիքի վրա։


Բարեբախտաբար, բժիշկները ժամանակին օգնության հասան և Վիքքի Հորսմենին անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց։ Նրան ինտենսիվ բուժում նշանակեցին, սակայն մաշկի լիակատար ապաքինման համար տարիներ կպահանջվեն, հնարավոր է նաև վիրաբուժական միջամտության կարիք զգացվի։ Ռաֆիքը հավանաբար ցանկացել էր իր սարսափելի արարքով դաժան հաշվեհարդար տեսնել Վիքիի հետ՝ իրեն լքելու համար։ Այնուամենայնիվ, ո՛չ Ռաֆիքը, ո՛չ մյուս երկու մեղադրյալները չեն ընդունում իրենց մեղքը։