16:06 , 25 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին հերթական ռեկորդի նախաշեմին է:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լա Լիգայի 12-րդ տուրում «Սևիլիա»-ի հետ խաղում հեթ-տրիկ ձևակերպելուց հետո (5:1) արգենտինացի հարձակվողը Պրիմերայում խփած գոլերի թիվը հասցրեց 253-ի՝ շրջանցելով Տելմո Սարայի ռեկորդը:
Մեսսին արդեն այս մրցաշրջանում կարող է ճանաչվել նաև Լա Լիգայի ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը: Ներկայիս ռեկորդը պատկանում է «Բարսելոնա»-ի ու «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուին: Նա կատարել է 107 արդյունավետ փոխանցում:
Մեսսիի ակտիվում կա 101 գոլային փոխանցում: Ընթացիկ մրցաշրջանում նա Լա Լիգայում անցկացրած 12 խաղում 8 գոլային փոխանցում է կատարել: