Սամբոյի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը հաղթանակը նվիրել է զոհված հայ օդաչուների հիշատակին


16:00 , 25 նոյեմբեր, 2014

Սամբոյի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը հաղթանակը նվիրել է զոհված հայ օդաչուների հիշատակինYerkir.am-ը գրում է․

Նոյեմբերի 25-ին` ժամը 01:30-ին, «Զվարթնոց» օդակայանում վայրէջք կատարեց Մոսկվա-Երևան չվերթի օդանավը, որով հայրենիք էին վերադառնում Ճապոնիայում անցկացված` սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցած Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները: Մարզաձևի բազմաթիվ երկրպագուներ էին հավաքվել` դիմավորելու հատկապես աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանին, ով ուժեղագույնն էր մարտական սամբոյի 74 կգ քաշային կարգում: sambo.am-ին տված կարճ հարցազրույցում Մավրիկ Նասիբյանը հայտարարել է, որ իր հաղթանակը նվիրում է Արցախի երկնքում նահատակված հայ օդաչուներին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ