15:48 , 25 նոյեմբեր, 20141in.am-ը գրում է․
Երգչուհի Քեթի Փերին Ավստրալիա է ժամանել ոչ թե հանգստանալու, այլ աշխատելու համար. վերջին 2 շաբաթում նա հյուրախաղերի է իր The Prismatic World Tour շրջագայության շրջանակում, սակայն նրա գրաֆիկում կան նաև հանգստյան օրեր, գրում է spletnik.ru-ն:
Իհարկե, տեղի պապարացիները ցերեկն ու գիշերը հետևում են նրա տեղաշարժին՝ հուսալով մի քանի հաջող լուսանկար ստանալ:
Որոշ համառների դա իսկապես հաջողվում է: Երեկ, օրինակ, Քեթիին ընկերների ու իր թիմի հետ նկատել են վարձակալած զբոսանավի վրա: Երգչուհին արևայրուք է ընդունել ու լողացել օվկիանոսում:






