15:45 , 25 նոյեմբեր, 2014Սրիրանջ Սրիդհարի ստեղծագործություններն անմիջապես գրավում են արվեստասերների ուշադրությունը։ Դրանք հնարավորություն են ընձեռում դիտողներին մտովի տեղափոխվել աշխարհի հեռավոր կետերը, մի պահ կտրվել իրական աշխարհից, երազել ու զգալ ճանապարհորդելու բերկրանքը։ Այս ինքնուս լուսանկարիչը սիրում է իր լուսանկարներում պատկերել բնությունը, տարբեր ազգերի մշակույթը, սովորույթները ու հասարակ մարդկանց։ Նրա մասին ավելին իմանալու համար կարող եք ընթերցել ստորև ներկայացված հարցազրույցը։

Վերջին 23 տարիներին ես բնակվում ու աշխատում եմ Դուբայի կազմակերպություններից մեկում՝ իբրև մարդկային ռեսուրսների կառավարիչ, սակայն ծնունդով ես Հնդկաստանի Կերալա քաղաքից եմ։ Ես ինքնուս լուսանկարիչ եմ ու սիրում եմ զբաղվել ճանապարհորդական լուսանկարչությամբ։
Ես հիացած էի Սթիվ Մակքարիի լուսանկարչական աշխատանքներով։ Դրանք ոգեշնչեցին ինձ մուտք գործել լուսանկարչության արվեստի մեջ։ Ես իմ առաջին պրոֆեսիոնալ ֆոտոխցիկը ձեռք բերեցի 2011 թ.-ին և սկսեցի յուրաքանչյուր շաբաթվա հանգստյան օրերին լուսանկարչությամբ զբաղվել։ Երբ մարդիկ սկսեցին գնահատել իմ ստեղծագործությունները, ես գիտակցեցի, որ պետք է խորանամ արվեստի այս ճյուղում։ Դուբայում ես միացա FSO լուսանկարչական խմբին, որն օգնեց ինձ զարգացնել իմ կարողությունները և այլ աչքերով նայել աշխարհին։
Ամենակարևորը բնորդի ու լուսանկարչի միջև կապն է։ Դու միայն այն ժամանակ կարող ես մարդկային էմոցիաներ արտացոլող բնական լուսանկարներ ստանալ, երբ բնորդը վստահ է զգում իրեն քեզ հետ։
Ես ցանկանում եմ, որպեսզի իմ նկարները ոգեշնչման աղբյուր ծառայեն սկսնակների համար։ Ես ցանկանում եմ նաև, որ իմ լուսանկարները հետաքրքրություն առաջացնեն դիտողների շրջանում, ինչպես նաև լուսանկարներում պատկերված մարդկանց մասին ավելին իմանալու ցանկություն։
Ես սովորում եմ հմուտ լուսանկարիչների աշխատանքներից։ Ես նաև հաճախում եմ անվանի լուսանկարիչների կողմից անցկացվող սեմինարներին՝ նրանցից սովորելու ու մասնագիտական զարգացման ավելի բարձր մակարդակի հասնելու համար։ Ես նաև ցույց եմ տալիս իմ աշխատանքները գործընկերներիս, որպեսզի նրանց խորհուրդների միջոցով հասկանամ իմ թույլ տված բացերը ու լրացնեմ դրանք։
Առանձին լուսանկարները պատկերում են տվյալ պահը ու կոնկրետ էմոցիան, իսկ ֆոտոպատմությունն ավելի լայն պատկերացում է տալիս մարդկանց կյանքի ու նրանց շրջակայքի մասին։ Ես սովորաբար ուսումնասիրություն եմ անցկացնում այն թեմաների շուրջ, որոնք պատրաստվում եմ շոշափել իմ ֆոտոպատմություններում, մինչդեռ առանձին լուսանկարներն ավելի շատ կախված են տվյալ իրավիճակից ու հաճախ նկարվում են պահի թելադրանքով։
Փորրձեք այլ աչքերով նայել աշխարհին և մի վախեցեք այնպիսի ծակուծուկեր լուսանկարել, որոնք նախկինում քչերն են փորձել պատկերել։ Մշտապես ձգտեք կատարելագործման և փորձեք գտնել Ձեր իսկ սխալներն ու շտկել դրանք։