Իբր ժամանակակից «նժդեհասերները» քիչ էին վարկաբեկել Նժդեհին, հիմա էլ Քեշիշյանն է գործի անցել


18:10 , 20 սեպտեմբեր, 2012

Ձեռի հետ մեր Lilit Babayanը գուժեց, որ Հրաչ Քեշիշյանի պաշտոնը բարձրացվել է, նա նկարահանում է ֆիլմ Գարեգին Նժդեհի մասին, և որ Դավիթ Բաբախանյանը, որը եղել է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակված «Կարգին հաղորդում» նախագծի ռեժիսորը, «Կարգին մուլտեր» նախագծի եւ «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալի պրոդյուսերը՝ նշանակվել է «Արմենիայի» պրոդյուսեր:
Լիլիթ ջան, չի կարելի, քեզ չեն ասել, որ դժբախտության մասին լուրը կամ լուրերը միանգամից չեն ասում: 
Թևաթափ անող նորություն էր, իբր ժամանակակից «նժդեհասերները» քիչ էին վարկաբեկել նրան, հիմա էլ Քեշիշյանն է գործի անցել:
Թևաթափ անող նորություններ էին: