Մայրաքաղաքում հուղարկավորում են հերոս օդաչուներին


13:54 , 25 նոյեմբեր, 2014

odachunerGalatv.am-ը գրում է․

Րոպեներ առաջ  Երևանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցուց դուրս բերվեցին նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խփված հայկական Մի-24 ուղղաթիռի օդաչուների աճյունները: Հարազատները, բարեկամները, ընկերներն ու ծառայակիցները սգո թափորով տեղացող առատ ձյան տակ այս պահին շարժվում են դեպի  «Եռաբլուր» պանթեոն, որտեղ ժամը 14-ին տեղի կունենա  հուղարկավորությունը՝ զինվորական արարողակարգով:

Ինչպես ավելի վաղ հրապարակել էր ԳԱԼԱ-ն, երեկ Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Մի-24 ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանի, անձնակազմի անդամներ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի և լեյտենանտ Ազատ Սահակյանի հոգեհանգստի արարողակարգը, որը սկսվեց ժամը 17։00-ին եւ շարունակվեց մինչեւ 20:00-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ