13:00 , 25 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Coca-Cola ընկերությունը ծրագրում է Fairlife կաթի սեփական ապրանքանիշ թողարկել, գրում է The Telegraph-ը: Այդ արտադրանքը ձեռք բերել հնարավոր կլինի ԱՄՆ-ում դեկտեմբերից:
Coca-Cola-ում նշել են, որ Fairlife-ը կրկնակի թանկ կարժենա ամերիկյան խանութների ստանդարտ կաթի համեմատ: Սակայն ընկերությունում նշել են, որ իրենց արտադրանքը 50%-ով ավելի պրոտեին և 30%-ով պակաս շաքար է պարունակում, ինչպեսև չի պարունակում լակտոզա:
Coca-Cola-ի ավագ փոխնախագահ Սենդի Դուգլասի կանխատեսմամբ՝ Fairlife-ը կսիրվի աստիճանաբար, քանի որ նախագիծն «աճի հսկա ներուժ ունի»: Նրա խոսքով՝ ընկերությունը պատրաստվում է որոշ ժամանակ ներդրում անել կաթնային բիզնեսում՝ ապրանքանիշի ստեղծման համար, ուստի առաջին մի քանի տարում եկամուտ չի ակնկալում: