12:50 , 25 նոյեմբեր, 2014
Slaq.am-ը գրում է․
Հանրահայտ ամերիկյան դերասանուհի Անջելինա Ջոլին մտադիր է ավարտել իր դերասանական կարիերան: Այդ որոշման մասին խոսակցությունները վաղուց էին շրջանառվում, սակայն օրերս դերասանուհին անձամբ հայտարարեց իր որոշման մասին Սիդնեյում իր «Несломленный» ֆիլմի պրեմիերային: Նա այդ ֆիմի ռեժիսորն է:
Ջոլին խոստովանել է , որ իրեն ավելի է դուր եկել աշխատել տեսախցիկի հետևում: «Ես ինձ երբեք հարմարավետ չեմ զգացել կադրում: Երբեք էլ չեմ սիրել նկարահանվել»,-խոստովանել է աստղը:
Ջոլին մտադիր է տպավորիչ հրաժեշտ տալ դերասանությանը. նրա վերջին աշխատանքը լինելու է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի դերը: Սակայն մինչ աշխարհը կունկնդրի Ջոլիին Կլեոպատրայի դերում, էկրան դուրս կգա ևս երկու ֆիլմ նրա մասնակցությամբ և «Սոլտ» մարտաֆիլմի շարունակությունը, «Ծովի մոտ» ֆիլմում, որտեղ Ջոլին նկարահանվել է իր ամուսին Բրեդ Փիթի հետ և հանդես է եկել որպես ռեժիսոր: