«ՏՄՊՊՀ-ն կանխատեսումներով չի զբաղվում». խոսնակը՝ երշիկի շուկայում հնարավոր հակամրցակցային համաձայնության հարցի մասին


11:47 , 25 նոյեմբեր, 2014

«ՏՄՊՊՀ-ն կանխատեսումներով չի զբաղվում». խոսնակը՝ երշիկի շուկայում հնարավոր հակամրցակցային համաձայնության հարցի մասինLife.panorama.am-ը գրում է․

Մամուլում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ Հայաստանի երշիկ արտադրող խոշոր արտադրամասերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ժողովրդին ամանորյա «նվեր» մատուցելու համար: Այն է՝ապահովել կտրուկ գնաճ՝ մեծ շահույթ ստանալու նպատակով:

 
Հարցի առնչությամբ Life.panorama.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից: Հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը նշեց, որ այս պահին նման խնդիր չկա:
 
«Ձեր կողմից բարձրացված երշիկի շուկայի հնարավոր հակամրցակցային համաձայնության վերաբերյալ հարցի վերաբերյալ տեղեկացնեմ, որ հանձնաժողովը կանխատեսումներով չի զբաղվում և զուտ ենթադրությունների հիման վրա ուսումնասիրություններ չեն արվում և առավել ևս վարույթ չի հարուցվում: Այս պահին շուկայում խնդրահարույց որևէ բան չկա: Հանձնաժողովի դիտակետում գտնվող խոշոր տնտեսվարողների կողմից չարաշահման մասին խոսելու որևէ հիմք չկա»,-ասաց Գայանե Սահակյանը:
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ