Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


11:24 , 25 նոյեմբեր, 2014

Եռյակից մնաց ժառանգությունը...

Երեկվա ամենագլխավոր լուրը երևի թե այն էր, որ SOAD-ը համերգ է կազմակերպելու Հանրապետության Հրապարակում: Այս խմբի երկրպագուները աշխարհով մեկ սփռված են, ու SOAD-ի մեկ բառն անգամ կարող է շատ շատերին հիշեցնել Հայաստանի ու Հայերի մասին: Հույս ունեմ, որ Հայաստանյան համերգի ժամանակ նրանք նոր երգ կներկայացնեն, որը կպատմի Ցեղասպանության արհավիրքի մասին:

Եռյակի մասին այնքան քիչ են խոսում, որ աստիճանաբար մոռանում ենք նրանց գոյության մասին: Այնպիսի տպավորությունն է, որ ոչ թե Ժառանգությունն է պատրաստվում դուրս գալ եռյակից, այլ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն են դուրս գալիս եռյակից: Մի տեսակ Ժառանգականների մասին ավելի շատ են խոսում ու քննարկում: Թեժ աշնան տեսլականին բան չմնաց, ընդամենը 6 օր:

Դրամն արժեզրկվում է: Մենք մտածում ենք, թե դոլարի կուրսը լողացող է, բայց իրականում մեր դոլարի կուրսը ոչ թե լողացող է, այլ անկանխատեսելի: Մեկ 390 դրամ ա, մեկ՝ 435: Սակայն դա չի վերաբերվում միայն դոլարին ու արտարժույթներին ընդհանրապես: Դոլարից և եվրոից իր գնային տատանումներով ետ չի մնում խոզի միսը: Սա կարող է լավ խթան դառնալ, և ամանորին խոզի բդի ավանդույթը աստիճանաբար կվերանա:
Հ.Գ. Ժողովուրդը պետք է ազգային դրամն արժեք ունենա, որ միջին աշխատավարձ ստացող մարդը գոնե ծերը ծերին հասցնի:

Վարորդներին խնդրում եմ ուշադիր լինել ԱԻՆ հայտարարություններին: Արդեն այն շրջանն է, որ ԱԻՆ-ն ամեն օր տեղյակ է պահելու, թե ճանապարհներից որոնք են անցանելի, որոնք դժվար անցնանելի, իսկ որոնք անանցանելի: Այս հայտարարություններն ինքնանպատակ չեն արվում ու կարող են հեշտացնել ձեր կյանքը: Նկատել եմ, որ Երևանում դեռ վարորդներ կան, որոնք երթևեկում են ամառային անվադողերով: Հազար բերան խնդրեցին ձմեռային անվադողերի անցել, որքան էլ ԱՍ վարորդ լինեք բնության համար, դուք ընդամենը մարդ եք, որին ինքը հաշվի չի առնում: Ձեր կյանքի մասին չեք մտածում, փողոցն անցնող երեխայի կյանքի մասին մտածեք: