Ծնկաչոք կանգնում է նա, ով պարտավոր չէ, նրանց համար, ովքեր պարտավոր էին


10:48 , 25 նոյեմբեր, 2014

«Ծնկաչոք կանգնում է նա, ով պարտավոր չէ, նրանց համար, ովքեր պարտավոր էին»։ Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդտը, ով մասնակցել էր Հիտլերի դեմ դիմադրությանը, 1970թ.–ի դեկտեմբերի 7–ին Վարշավայում ծաղկեպսակ է դնում հրեաների գետտոյի զոհերի հուշահամալիրին։ Նա դրեց ծաղկեպսակը, հետ քայլ կատարեց և ծնկի իջավ։ Ավելի ուշ իր հուշերում նա գրել է. «Գերմանական պատմության անդունդի եզրին և միլիոնավոր զոհերի ծանրության տակ ես արեցի այն, ինչն անում են մարդիկ, երբ փառքը նրանց լքում է»։