10:23 , 25 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
ԱՄՆ Պետդեպը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել իրենց ջանքերը վերաուղղորդել խաղաղ բանակցությունների անցկացմանն ու ԼՂ հակամարտության հաստատուն կարգավորմանը: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռաթքեի տարածած հաղորդագրության մեջ:
«ԱՄՆ-ը հակամարտող կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են շփման գծում հանգեցնել լարվածության աճի: Մենք նաև կողմերին կոչ ենք անում իրենց ջանքերը վերաուղղորդել խաղաղ բանակցությունների անցկացմանն ու ԼՂ հակամարտության հաստատուն կարգավորմանը: ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է, ինչպես նախկինում, օգնել այդ հարցում»,- ասվում է հայտարարության մեջ: