Ես դեռ կվերադառնամ. Մարկո Ռոյս


10:07 , 25 նոյեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

2366122100000578-0-image-2_1416850852413

Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը, ով վնասվածք է ստացել Բունդեսլիգայի 12-րդ տուրի «Պադերբորն»-ի դեմ խաղում, շնորհակալություն է հայտնել երկրպագուներին` ջերմ խոսքերի և աջակցության համար:

«Շնորհակալ եմ աջակցության և շուտափույթ ապաքինման մաղթանքների համար: Ես դեռ կվերադառնամ»,- Twitter-ի իր էջում գրել է Ռոյսը:

Հիշեցնենք` ավելի վաղ հայտարարվել է, որ սրունքաթաթի կապանների վնասվածքի պատճառով 25-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա գալիք տարի: