«Հարթակ». Երշիկ արտադրող խոշոր արտադրամասերը արտադրանքի գները բարձրացնելու նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել


08:22 , 25 նոյեմբեր, 2014

Թերթն իր «Ասում են…» խորագրի ներքո գրում է.

«Հայաստանի երշիկ արտադրող խոշոր արտադրամասերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ժողովրդին ամանորյա «նվեր» մատուցել: Այն է՝ապահովել կտրուկ գնաճ՝ մեծ շահույթ ստանալու նպատակով: Ասում են դա պայմանավորված է նրանով, որ երշիկ արտադրողները ցանկանում են գոնե այսպես գումար աշխատել՝ տարվա մնացած ամիսներին մի կերպ «ջրի երեսին» մնալու համար: Ըստ այդ ասեկոսեների՝ երշիկների արտադրության ծավալները վերջին ժամանակներս նվազել է, ինչը պայմանավորված է գնողունակության նվազմամբ»,- գրում է թերթը: