06:55 , 25 նոյեմբեր, 2014Անսովոր կամուրջ է, այնպես չէ՞։ Իսկ ինչի՞ համար են սրանք նախատեսված։

Այն ծառայում է Հոնկոնգից Չինաստան` ձախակողմյան երթևեկությունից աջակողմյանին անցնելու համար։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է ձախ գիծը դառնում աջ, իսկ աջը` ձախ։

Գետի մի կողմում Հոնկոնգն է` ձախակողմյան երթևեկությամբ, մյուսում` Չինաստանը, որտեղ դա ընդունված է անել աջից։ NL Architects–ում որոշեցին «հանդուրժող» կամուրջ կառուցել, որը կմիացնի ձախակողմյան և աջակողմյան երթևեկությունները։ Pearl River Necklace–ի «Մարգարտյա ապարանջան» անունը ստացած նախագիծը կդառնա ճարտարապետական մտքի հրաշքներից մեկը։

Այս կառույցը պետք է դառնա մի հսկայական նախագծի մաս, որը բաղկացած է ճանապարհների բարդ համակարգից, կամուրջներից և թունելներից, որոնք կկապեն չինական մեգապոլիսներ Մակաոն ու Չժուհայը` Հոնկոնգ քաղաք–պետության հետ։
