Լեհաստանում կանայք հետծննդյան դեկրետի հարցում լուրջ առաջընթացի են հասել


02:00 , 25 նոյեմբեր, 2014

Լեհաստանում կանայք իրենց պայքարում լուրջ առաջընթացի են հասել հետծննդյան դեկրետի հարցում: Առաջին 6 ամսվա ընթացքում երեխայի հայրն իրավունք ունի իր ցանկացած ժամանակ երկշաբաթյա դեկրետի, իսկ հաջորդ կես տարին ծնողները կարող են ընտրել` հա՞յրն է մնում երեխայի հետ, թե՞ մայրը: Ընդ որում դեկրետը երկու ծնողների դեպքում էլ հարյուր տոկոս վարձատրվում է: Բայց պայքարը դեռ շարունակվում է` հանուն հավասար ծնողական իրավունքի, և այժմ կանանց կազմակերպություններն օրենսդրական փոփոխություն են նախաձեռնել, որպեսզի հայրերի դեկրետը լինի ոչ թե ըստ ցանկության, այլ օրենքով պարտադրված: Իսկապես շատ կարևոր է, որպեսզի հայրերը զբաղվեն երեխաների խնամքով, առանց այդ էլ նրանք շատ դժվար են ադապտացվում հայրական ստատուսին և պատասխանատվությանը: Հայաստանում այս փորձի կիրառումը շատ տեղին է, ամբողջ օրը լավագույն դեպքում ընկերների, վատագույն դեպքում տարիներով խոպաններում անցկացնող հայրերը կվերադառնան ընտանիք: