00:36 , 25 նոյեմբեր, 2014
168.am-ը գրում է․
Այսօր Հայաստանում շատ տարածված է վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումը` այսպես կոչված զոբը: Այն պարանոցի վրա գտնվող վահանաձև գեղձի կայուն մեծացումն է: Հաճախ հանդիպում է կանանց մոտ: Հիվանդության առաջացման պատճառներից է օրգանիզմում յոդի պակասը, ինչը վահանաձև գեղձի արտադրած հորմոնի բաղադրամասերից է:
Էնդեմիկ զոբը տարածված է հիմնականում այնտեղ, որտեղ հողը,ջուրը և օդը չեն պարունակում բավարար քանակությամբ յոդ: Վահանաձև գեղձի հիպերֆունկցիայի դեպքում արյան մեջ է մղվում չափազանց շատ քանակությամբ տիրոքսինի հորմոն: Սրան անվանում են դիֆուզային թունավոր զոբ կամ Բազեդովյան հիվանդություն: Զոբը կարող է արտահայտվել տրամադրության անկմամբ, դյուրագրգիռությամբ, նյութափոխանակության խանգարմամբ, վահանաձև գեղձի այտուցով, բազեդովյան հիվանդության դեպքում` աչքերի չռվածությամբ և դուրս պրծնելով, ցրվածությամբ, ձեռքի մատների դողով, արտահայտված սրտխփոցով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ