Apple-ը պայքար է սկսում ՁԻԱՀ-ի դեմ


23:54 , 24 նոյեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Apple ընկերությունն ու հայտնի iOS հավելվածների մշակողները Apple կորպորացիայի բջջային սարքերի տերերին առաջարկել են աջակցել ՁԻԱՀ-ի դեմ պայքարում՝ խոստանալով վճարովի հավելվածներից ստացած շահույթից հատկացումներ անել RED բարեգործական հիմնադրամին:

Նշենք, որ ակցիան  նվիրված է դեկտեմբերի 12-ին նշվելիք ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան: Հիշեցնենք, որ այն մեկնարկում է այսօրվանից և կավարտվի դեկտեմբերի 7-ին: