Մերկասառույցի հետևանքով «ՎԱԶ-2104»-ն արգելափակվել է Տաթև-Գորիս ճանապարհին


23:19 , 24 նոյեմբեր, 2014

Lurer.com-ը գրում է․

ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 24-ին` ժամը 12.15-ին, ահազանգ է ստացվել, որ Տաթև-Գորիս հատվածում (2-րդ կմ) մերկասառույցի պատճառով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել քարերի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2104» մակնիշի 34 VN 435 պետհամարանիշով ավտոմեքենան: