Օբաման վստահ է, որ Հիլարի Քլինթոնը հիանալի նախագահ կարող է դառնալ


19:14 , 24 նոյեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը լավ նախագահ կարող է դառնալ երկրի համար: Բացի դրանից, BC News հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ Օբաման հայտնել է, որ բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի 2016 թվականի նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու: Հայտնվում է, որ ներկայումս Հիլարի Քլինթոնին աջակցում է ամերիկացիների 69 տոկոսը: Ընդ որում, 59 տոկոսը վստահ է, որ նա ունակ է զարգացման նոր ուղի առաջարկել ԱՄՆ-ի համար: