Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենում օդաչուների հոգեհանգստի արարողությունը (լուսանկարներ)


17:48 , 24 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Երևանի Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում է տեղի ունենում Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողակարգը: 

Զոհված անձնակազմի հոգեհանգստյան արարողությանը մասնակցելու համար եկեղեցու մուտքի մոտ մարդկային մեծ հերթ է գոյացել:  Ժամը 18:30-ին Սուրբ Սարգիս եկեղեցի կայցելեն նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան ու Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նշենք, որ նոյեմբերի 25-ին, ժամը 13.00-ին զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նոյեմբերի 25-ին, ժամը 14.00-ին տեղի կունենա սգո միտինգ Եռաբլուրում և հուղարկավորություն՝ զինվորական արարողակարգով: 










Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ