Ռուսական հեռուստատեսությունը վերջերս նոր քարոզչություն է սկսել


15:26 , 24 նոյեմբեր, 2014

Ռուսական հեռուստատեսությունը վերջերս նոր քարոզչություն է սկսել. անընդհատ ցուցադրում է իր նոր կառուցած ատոմային սուզանավերը, բալիստիկ հրթիռները... Էլ չասեմ, թե դրանք որքան են նստում պետության վրա։ Միևնույն ժամանակ համացանցը հեղեղված է երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկներում տեղի ունեցած դժոխային վթարների հոլովակներով։ Ուրեմն փող չի գտնվում ո՜չ մի աշխատողի համար, որը կկարգավորի այդ խաչմերուկի աշխատանքը, ոչ էլ անգամ ավտոմատ շլագբաումի համար, բայց սպառազինման համար՝ որքան ուզես։