Ֆրանսիայի նախագահին ու նրա սիրուհուն լուսանկարած անձին փնտրում են նախագահականում. ԶԼՄ-ներ


14:48 , 24 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Ֆրանսիայի նախագահի նստավայրում՝ Ելիսեյան պալատում, փնտրում են այն աշխատակցին, ով գաղտնի լուսանկարել է նախագահ Ֆրանսուա Օլանդին և նրա սիրուհուն՝ դերասանուհի Ժյուլի Գայեին:

Le Journal du Dimanche-ը գրում է, որ այդ հարցով կասկածի տակ է նախագահականի 12 աշխատակից:

Լուսանկարներն արվել էին աշնանը պալատի պարտեզում և հրապարակվել Voiçi հանդեսում: Մասնագետները պարզել են, որ լուսանկարողը, ըստ ամենայնի, գտնվել է պալատի արևելյան թևի առաջին հարկում, որտեղ գտնվում է Օլանդի առանձին հարկաբաժինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ