Եթե պատրաստվում եք մեկնել Վենետիկ, ապա ձեր հարմարավետ անիվներով ճամպրուկները թողեք տանը։
Վենետիկի քաղաքային խորհուրդը քննարկում է քաղաքում անիվներով շարժվող ճամպրուկների արգելման հարցը՝ հենվելով բնակիչների բողոքների վրա, ովքեր պնդում են, որ զբոսաշրջիկների ճամպրուկերը աղմուկ են բարձրացնում և խանգարում իրենց անդորրը։
Հարմարավետ ճամպրուկները, սակայն, ոչ միայն «լուրջ անհանգստություն» են պատճառում բնակիչներին, այլ նաև վնասում են քաղաքի դարավոր սալիկները, մարմարե հատակը և կամուրջները։
