11:42 , 24 նոյեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Ավստրալիայի ոստիկանությունն այսօր մեղադրանք է ներկայացրել մի բնակչուհու՝ սեփական երեխայի սպանության փորձի համար, այս մասին հայտնում է Agence France-Press-ը։
Ինչպես պարզվել է՝ 30-ամյա կինն իր նորածին երեխային թողել է ջրահեռացման կոյուղում, սակայն հինգ օր անց երեխային ողջ գտել է հեծանվորդների մի զույգ, գրում է lenta.ru-ն։
Նոյեմբերի 23-ի առավոտյան նրանք զբոսնելիս են եղել Սիդնեյի արևմուտքում և հանկարծ բետոնե սալաքարի տակից երեխայի լացի ձայն են լսել։



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ