Զդիսլավ Ռաչինսկի. Լեհաստանը Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման ջատագովն է


11:36 , 24 նոյեմբեր, 2014

Զդիսլավ Ռաչինսկի. Լեհաստանը Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման ջատագովն էPanorama.am-ը գրում է․

«Հայ-լեհական հարաբերություններում այս տարիներին գրանցվել են որակական փոփոխություններ: Լեհաստանը եղել է եվրոպական այն երկիրը, որի հետ Հայաստանը ունեցել է ամենաբարձր քաղաքական մակարդակի հարաբերություններ»,-ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

Նա նշեց, որ այս տարիների ընթացքում Լեհաստանը ավելի հասկանալի և մոտ դարձավ Հայաստանի համար և հայերը ըմբռնում են կարևորագույն հարցերում լեհական դիրքորոշումը. «Ես ավելի զգույշ գնահատական կտայի Հայաստան-ԵՄ հարաբերություններին և չեմ թաքցնում, որ այս տարիներին ես հույս ունեի Հայաստանը կդառնա ԵՄ-ի ասոցացման անդամ: Հայաստան-ԵՄ երկխոսությունը առկա է և այն շարունակվելու է, ուղղակի այժմ պետք է գտնել այդ երկխոսության նոր ձևաչափ»:

Նա նշեց, որ Լեհաստանը ջատագովն է Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը և Լեհաստանը եղել է Արևելյան գործընկերության նախաձեռնողը և շարժիչ ուժը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ