Եվս մեկ պաշտոնանկություն


11:06 , 24 նոյեմբեր, 2014

Եւս մեկ պաշտոնանկությունYerkir.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Տիգրան Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։   Հիշեցնենք, որ օրեր առաջ իր դիմումի համաձայն Վահե Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից: