Վրացական «Տաղանդներ» նախագիծը ցնցած Գևորգ Պետրոսյանը մեկ տասնամյակ անդամակցել է «Եհովայի վկաներ» աղանդին


06:45 , 24 նոյեմբեր, 2014

Վերջերս վրացական հեռուստաալիքում փայլեց մեր Հայրենակիցը՝ Գևորգը: Նրա օպերային կատարումը ցնցեց բոլորին ու ոտքի հանեց բոլորին, բայց դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել: Գևորգի կյանքի մեկ այլ դրվագ ինձ ավելի հետաքրքրեց:

Գևորգը մեկ տասնամյակ անդամակցել է «Եհովայի Վկա» կոչված աղանդին: Նա իր խոսքում նշեց, որ 7 ամիս է, ինչ հեռացել է այդ աղանդից և համարում է, որ այդ 10 տարիները նա անիմաստ կորցրել է: Հիմա նա կրկին Հայ Առաքելական եկեղեցու զավակ է և փորձում է կորցրածը ետ բերել: Աստված պահապան Գևորգին:

Հ.Գ. Պետք է հեռու մնալ բոլոր տեսակի աղանդավորական կազմակերպություններից: Գևորգի օրինակը պետք է վարակիչ լինի ու տարածվի: