06:00 , 24 նոյեմբեր, 20141in.am–ը գրում է.
Գերմանիայում ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին ԱՄՆ հատուկ ծառայությունների գործողությունները բացահայտելու համար Շտուտգարտի Խաղաղության մրցանակ են շնորհել: Այս մասին գերմանական ԶԼՄ-ներին մեջբերելով՝ հաղորդում է Gazeta.ru-ն:
«Եթե մենք ցանկանում ենք ազատ հասարակության մեջ ապրել, ապա պետք է պաշտպանենք մեր իրավունքները»,- հայտարարել է Սնոուդենը մրցանակաբաշխության ժամանակ:
Քանի որ Սնոուդենը հնարավորություն չունի մասնակցելու մրցանակաբաշխության բուն արարողությանը, նա իր ելույթն ընթերցել է տեսակապով, ուղիղ եթերում:
Մրցանակակիրը հինգ հազար եվրո կստանա: