Մալիում Էբոլա վիրուսով հիվանդացության նոր դեպք է գրանցվել


21:40 , 22 նոյեմբեր, 2014

1026766449Araratnews.am-ը գրում է.

Մալիի իշխանություններն այսօր հայտարարել են, որ իրենց երկրում Էբոլա վիրուսով հիվանդացության նոր դեպք է գրանցել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Հիվանդ տղամարդը գտնում է մայրաքաղաք Բամակոյի հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Նշենք, որ այս երկրում հոկտեմբեր ամսից ի վեր հիվանդության հետևանքով արդեն 7 մարդ է մահացել:

Համաճարակից տուժած երկրներում վարակակիրների թիվը արդեն հատել է 15 հազարի սահմանագիծը: Ավելի կոնկրետ՝ հիմնականում Գվինեայում, Լիբերիայում և Սիերա Լեոնեում փաստացի արձանագրվել է մահացության 5 459 և հիվանդացության 15 351 դեպք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ