Քեզ էլ ասեին՝ գիշերով գնա թուրքի բերան, կգնայիր


21:24 , 22 նոյեմբեր, 2014

Տուն էի գալիս, կանգառում զինվորներ էին կանգնած, ու նրանց կողքին կանգնած մարդիկ գովասանքների խոսքեր էին ասում նրանց՝ ապրեք տղերք, զինվորներն էլ կարմրել էին ու ի պատասխան ասում էին՝ թե բա մենք բան չենք արել, մենք սպեցնազից չենք, մի պապիկ էլ ասաց՝ կապ չունի, տղա ջան, բանակի զինվոր ես, համոզված եմ՝ քեզ էլ ասեին՝ գիշերով գնա թուրքի բերան, կգնայիր. սիրուն, դրական տեսարան էր։