18:56 , 22 նոյեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել է երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեի հուղարկավորության արարողությունը: Այս մասին տեղեկացնում է «apsny.ge» կայքը: Բեդուկիձեի աճյունը Թբիլիսի էր բերվել Լոնդոնից:
Հուղարկավորության արարողությանը մասնակցել են նախկին նախարարի համախոհները, քաղական գործիչներ, դիվանագետներ, ուսանողներ:
Էկոնոմիկայի նախկին նախարարը մահացել էր նոյեմբերի 13-ին սուր սրտային անբավարարության պատճառով: Բենդուկիձեն ստանձնել էր Վրաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը 2004 թ-ին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրավերով և համակարգել տնտեսական բարեփոխումների գործընթացը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ