Եթե իրենց երկրում կարող են սպանվածների հարազատներին խաբել, ապա ՀՀ-ում դա անհնար է. Արծրուն Հովհաննիսյան


18:20 , 22 նոյեմբեր, 2014

621703_437707669598180_60467336_oAraratnews.am-ը գրում է․

Ադրբեջանական haqqin.az կայքը հերթական անգամ սխալ տեղեկատվություն է տարածել, իբր հայկական կողմինը չի հաջողվել խոցված ուղղաթիռի անձնակազմին մոտենալ: Այս հայատարարությանն ի պատասխան  պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը AraratNews-ի հետ զրույցում նշեց. «Ես գիտեի, որ Ադրբեջանում դեռ քարե դարում են, բայց որ իրենց տեղեկատվությունն էլ է այդ աստիճան պարզունակ՝ քարե դարի վայրի ցեղերի մակարդակով, դրանում մի փոքր կասկածում էի: Եթե իրենց երկրում կարող են սպանված մարդկանց հարազատներին խաբել, մահացած մարդկանց մարմնի մասերը ծախել ու չգիտեմ ինչեր անել, ապա Հայաստանում դա անհնար է»:

ՊՆ մամլո խոսնակը հայտնեց նաև որ. «Ծնողները հրավիրվել էին: Մասունքները, դիակները ճանաչվել ու ընդունվել են, հիմա էլ աշխատանքներ են տարվում համապատասխան զինվորական պատվով ու մակարադակով հուղարկավորությունը Եռաբլուրում կազմակերպելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ