17:19 , 22 նոյեմբեր, 2014
Asekose.am-ը գրում է․
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սոնա Շահգելդյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը կոչվում է «My Eccentric Nature»: Համացանցի շատ օգտատերեր կարծում են, որ Սոնա Շահգելդյանն իր նոր տեսահոլովակում, կրկնօրինակում է Ադելին։ Նա հագնված է Ադելի պես, նստած դիրքն ու շարժումներն էլ են նման Ադելին։Նկարահանման տարածքն էլ որոշ հատվածներում պատված է ցելոֆանով։
Asekose.am- ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ նրա դիրքորոշումը այս թեմայի վերաբերյալ ճշտելու նպատակով.
«Ճիշտն ասած իմ ծիծաղն է գալիս այդ թեմայի հետ կապված: Ինչքամ ուզում են թող չար ու նախանձ մարդիկ խոսեն: Ես միայն ուրախ եմ, ու շատ գոհ եմ իմ աշխատանքից` շատ լավ ու արժեքավոր գործ եմ արել: Երգն էր պահանջում այդպիսի կերպար, տեսահոլովակ, և ամեն մի մանրուք տեսահոլովակի մեջ ասելիք ունի: Նկատել եմ նաև այն, որ մեկնաբանությունների մեծ մասը դրական է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ