Երգչուհի Շերը չեղյալ է հայտարարել Dressed to Kill համերգային շրջագայության երկրորդ մասը, քանի որ չի հասցրել ամբողջությամբ վերականգնվել ինֆեկցիոն հիվանդությունից հետո: 68-ամյա երգչուհին հիվանդացել էր ամռան վերջին, սակայն ծանր ինֆեկցիան իր ազդեցությունը թողել երիկամների վրա:
Բժիշկները նրան խորհուրդ են տվել դադար տալ և ողջ ուշադրությունը կենտրոնացնել առողջության վրա:
