Դավութօղլուն Հայաստանին կոչով է դիմել


16:24 , 22 նոյեմբեր, 2014

Թուրքական Turkiye պարբերականի փոխանցմամբ՝ նոյեմբերի 22-ին, Ստամբուլում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն  ելույթ է ունեցել, որի ընթացքում խոսել է նաեւ Հայաստանի մասին։

«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավաթատարի համաձայնագիրը մեծ հաջողությունն էր։ Դրա շնորհիվ Ադրբեջանը բարգավաճեց, սակայն Թուրքիան էլ օգուտներ ստացավ։ Այդ ամենից միայն Հայաստանը չօգտվեց, քանի որ համառորեն շարունակում է «գրավել Ադրբեջանի հողերը»։ Այստեղից Հայաստանի կոչով եմ դիմում։ Երբ Կովկասի նավթը Եվրոպա տեղափոխվի, Հայաստանը պետք է դրա մի մասը կազմի։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտությունից մենք շատ երջանիկ կլինենք»,-ասել է Ահմեդ Դավութօղլուն։